Հայ շախմատիստուհիները ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ավարտին է մոտեցել շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնությունը:
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը
- Մերի Արաբիձե՝ 11 հնարավորից 8.5 միավոր
- Օլիվիա Կիոլբասա՝ 11 հնարավորից 8.5 միավոր
- Ալեքսանդրա Մալցևսկայա՝ 11 հնարավորից 8 միավոր
Հայ շախմատիստուհիների արդյունքները
- ՄՎ Աննա Սարգսյան՝ 7.5 միավոր
- ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր
- ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր
- ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
- ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 5.5 միավոր
- Պոլինա Կոբակ՝ 5 միավոր
Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մրցանակներ են ստացել համապատասխանաբար 10-րդ և 14-րդ տեղերի համար։ Մարիամ Մկրտչյանը լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա: Աննա Սարգսյանը բարելավեց իր վարկանիշը 3.9 կետով, Լիլիթ Մկրտչյանը՝ 9.8 կետով, Մարիամ Մկրտչյանը՝ 16.6 կետով, Սուսաննա Գաբոյանը՝ 20.4 կետով և Պոլինա Կոբակը՝ 141 կետով:
30 Մարտ, 2023 10:35
928