Արցախում որոշ ապրանքների ձեռքբերման համար նոր կտրոններ են պատրաստվում

Առաջիկայում Արցախում կմեկնարկի որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:
Այս մասին իրազեկում է ԱՀ տեղեկատվական շտաբը:
Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը` որպես հանձնաժողովի նոր նախագահ։
Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասն տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։
30 Մարտ, 2023 17:40
441
Ակնայով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն փորձաքննությունն անցնելուց հետո
18 Սեպտեմբեր, 2023 17:55
Աղդամի ճանապարհով ԼՂ մտած Կարմիր խաչի բեռնատարն արդեն Ստեփանակերտում է
12 Սեպտեմբեր, 2023 14:09
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
08 Սեպտեմբեր, 2023 14:32