Ապրիլի 2-ին որոշ ժամանակով փակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց տանող ճանապարհահատվածը
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ը փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:
Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
30 Մարտ, 2023 21:47
718
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի
13 Հոկտեմբեր, 2026 14:30
Գալշոյան փողոցում հոկտեմբերի 13-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հանրային տրանսպորտի կանգառներ
12 Հոկտեմբեր, 2026 17:36
Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ կասկածյալը ձերբակալվել է
10 Հոկտեմբեր, 2026 21:26