Եգիպտոսում զբոսաշրջիկների համար կփակեն Քեոփսի բուրգը
Գիզայի Քեոփսի բուրգը հունիսից փակ կլինի այցելությունների համար, հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը:
«Նպատակը Գիզայի բուրգերում կանոնավոր սպասարկման ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքները սկսելն է։ Միքերինի բուրգը բաց կլինի ներսից այցելությունների համար Քեոփսի բուրգի փակման ողջ ժամանակահատվածում»,-ասվում է հայտարարության մեջ։
Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մերձակայքում գտնվող Նեղոս գետի արեւմտյան ափին համանուն սարահարթի վրա: Հուշարձանների տարիքը գերազանցում է 4,5 հազար տարին։ Համալիրը բաղկացած է IV դինաստիայի (իշխել է մ.թ.ա. մոտ 2639-2506 թվականներին) փարավոնների երեք մեծ բուրգերից՝ Քեոփս, Խաֆրեն եւ Միքերին։
31 Մարտ, 2023 17:01
949
Եկատերինբուրգի մերձակայքում այրվել է յոթ վագոն, 20-ը՝ դուրս եկել ռելսերից
26 Հոկտեմբեր, 2026 10:57
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
07 Հոկտեմբեր, 2026 22:08
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
18 Սեպտեմբեր, 2026 21:37
Սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանել
03 Հունիս, 2025 19:50