
Մենք չենք համարում, որ Հունաստանի և Հայաստանի փոխըմբռնմումը, որին հետևում են շատ այլ երկրներ, կոալիցիա է ինչ-որ մեկի դեմ: Մենք համարում ենք սա խաղաղություն սիրող, խաղաղություն պահող ազգերի միասնություն, որոնք ռեգիոնալ հենասյուն են հանդիսանում: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր պատասխանեց այն հարցին, թե արդյոք դիտարկվում է Հունաստան ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում:
«Պիտի ասեմ, որ մենք ուրախ կլինեինք, եթե Թուրքիան էլ կիսեր այդ նույն արժեքները մեզ հետ: Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան կդառնա այդ համայնքի անդամը,- ասաց Հունաստանի ԱԳ նախարարը, ապա անկեղծացավ,- մենք ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան հիմա հակառակ կողմում է գտնվում: Թուրքիան ագրեսիայի ապակայունացման հետևում կանգնած ընդհանուր հայտարարն է: Դժբախտաբար սա մի բան է, որ պետք է հստակ ընդունենք»:
Հիշեցնենք` այսօր մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի պաշտոնական այցը Հայաստան: