ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ հանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր:

Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը:

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:

701