Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց»-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։

Նրանք պարգևատրվել են ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար:

891