Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը շարունակում է ակտիվ գործել և ամիսներ շարունակ մանկական շիլաներ, կաթնախառնուրդներ և որոշակի դեղորայք է տրամադրում արցախաբնակ բազմազավակ ընտանիքներին։
՛՛Վերջին շրջանում բնակիչների հոգսը թեթևացնելու նպատակով` նաև վարչական կենտրոններ ենք ուղարկել յուրաքանչյուրում թվով 200 մանկական շիլա և որոշակի քանակությամբ կաթնախառնուրդներ։
Ծրագրերի իրականացման հարցում Հիմնադրամին աջակցում են մեր մի շարք սրտացավ հայրենակիցներ, որոնք կարևորվում են Արցախի այսօրվա մարտահրավերները և ամեն կերպ փորձում են աջակից լինել։
Կարևորելով շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները` Հիմնադրամը շարունակում է տրամադրել կաթնախառնուրդներ և մանկական շիլաներ երեք և ավել երեխաներ ունեցող ընտանիքների մանկահասակ երեխաներին, ինչպես նաև զույգ և երկու կաթնախառնուրդով կերակրվող երեխաներ ունեցող ընտանիքներին։
Շահառուները կարող են մոտենալ Հիմնադրամ աշխատանքային օրերին` ժամը 12։00֊15։00 ընկած ժամանակահատվածումԱզատամարտիկների 54 հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր երեխաների ծննդյան վկայականները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։