Իրան է այցելել ՌԴ նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը

ՌԴ նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության ԳԽ քարտուղար Ալի Շամխանիի, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերի հետ, գրում է IRNA գործակալությունը:
Պաշտոնյաները քննարկել են երկկողմ համատեղ նախագծերի, այդ թվում՝ Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր: Շամխանին նախագիծը ռազմավարական է անվանել:
Մոխբերի հետ հանդիպմանն էլ ընդգծվել է, որ Իրանը և Ռուսաստանը կարող են դառնալ տարածաշրջանում որոշ պարենային ապրանքների արտահանման կենտրոն և ապահովել տարածաշրջանի երկրների կարիքների մի մասը:
Գործակալությունը նշել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում սա Ռուսաստանի նախագահի հատուկ օգնականի հինգերորդ այցն է Իրան:
10 Ապրիլ, 2023 17:39
424
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են․ կողմերը կշարունակեն պահպանել պայմանավորվածությունները
23 Հունվար, 2024 16:48
Իրանի խորհրդարանի նախագահը Մոսկվային հիշեցրել է Թեհրանի «կարմիր գծերի» մասին
17 Հուլիս, 2023 00:39
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում
18 Մայիս, 2023 15:53