Իրանի խորհրդարանի նախագահը Մոսկվային հիշեցրել է Թեհրանի «կարմիր գծերի» մասին

Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է իրանական երեք կղզիների վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության բովանդակությունը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից՝ ներառյալ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նա շեշտել է՝ Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Պարսից ծոցի երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ և Փոքր Թումբաների նկատմամբ։
17 Հուլիս, 2023 00:39
1141