Արգելվելու է ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնողին, այլ նաև զորամասերում: Այս մասին Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ սմարթ հեռախոսների օգտագործման վերաբերյալ:
«Ընդհանրապես, այդ խելացի հեռախոս կոչվածները, որոնք ունեն ինտերնետ հասանելիություն, դրանով տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ թե տեղորոշման խնդիրն է լուծվում, թե հնարավոր անցանկալի դեպքերում ինֆորմացիայի տրամադրման, կամ սոցիալական ցանցերի միջոցով որպես խայծ օգտագործելու, ներքաշելու հարցեր»,- ասաց նա և կարևորեց, որ կկանխվի խաղադրույքներ անելու գործընթացը:
«Բայց մենք բացառություն ենք սահմանել՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին՝ Պաշտպանության նախարարին, որ ըստ անհրաժեշտության, կոնկրետ ծառայության իրականացման բնույթից ելնելով, թույլատրվի այս կամ այն ծառայողին տվյալ պահին օգտագործել սմարթֆոն»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ դեռևս կես ժամ առաջ ճշտած տվյալներով՝ ներկայումս օպերատիվ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: