
Աշխարհի առաջնությանն ընդառաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախավերջին հավաքն է անցկացնում։ Հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է բոլոր տղաներից։
«Նախապատրաստական փուլը նորմալ է ընթանում։ Եղանակը թույլ չի տալիս մենք մեր նախատեսած աշխատանքը կատարենք։ Սարերում ձյուն ու անձրև է։ Բոլոր տղաներից գոհ եմ, նրանք ամեն ինչ անում են, որ ֆորմայի մեջ մտնեն»,- ասել է Աղամալյանը։
Ըստ Աղամալյանի՝ և 2021 թվականի հավաքականն էր ուժեղ, և ներկայիս հավաքականը։ «Մի փոքր փոփոխություններ կան։ Հիմա դժվար պայմաններ են մեզ համար, քանի որ աշխարհի առաջնությունից անմիջապես մեկ ամիս հետո սկսվում են եվրոպական խաղերը, ո՞րն է կարևոր, իհարկե ամեն մեկն ունի իր ստատուսը։ Բայց աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ»։
Այսօր երեկոյան Հովհաննես Բաչկովն է մենամարտելու և ապրիլի 16-ին կամ 17-ին կմիանա հավաքականին։
Մարզումների լուսանկարներն այստեղ։