Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը ռինգ դուրս եկավ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և որակավորման փուլում վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։ Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գերազանց մենամարտ էր։
«Մենամարտը շարունակվում է մինչև վերջին վայրկյանը։ Երեք ռաունդում էլ առավելություն ուներ, երրորդ ռաունդը տևեց 2 րոպե 50 վայրկյան և վերջին 10 վայրկյանին ինքն իրեն բարդություններ ստեղծեց։ Գերազանց էր։ Վաղուց նա մեծ ռինգ դուրս չէր եկել, դրա համար միայն կարող եմ ասել՝ ապրի Ռաֆոն»,-ասել է Աղամալյանը։
75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։
Լուսանկարներ՝ օր առաջին։
Լուսանկարներ՝ օր երկրորդ։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։
Հայաստանի ազգային հավաքականը։