Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվում է դիզվառելիքով լցված բաք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված մեկհարկանի տանը (100 քմ) և մոտակայքում գտնվող պլաստմասսայե տարայում (մոտ 50 լ դիզվառելիք)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:55-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), հյուրասենյակում և երկու ննջասենյակներում՝ տնտեսական իրեր և մուտքի դռան մոտ գտնվող պլաստմասսայե տարան՝ դիզվառելիքով։   

672