«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն  անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել, գրում է Sputnik-ը ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ  գործարարներին (այդ թվում՝ Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն ու անհեթեթ են, նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ-ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով»,- ասել է գործարարը։

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում:

5179