Բունդեսթագի պատգամավորը Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հրադադարի համաձայնության խախտում է համարում

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի համաձայնության խախտում է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է ավելին անեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոտը: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի հայտարարության խախտում է։
27 Ապրիլ, 2023 14:23
292