Հանրապետության տարածքում մայիսի 2-3-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում մայիսի 2-3-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

457