
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար»։
«Երեխաների մահվան եւ վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ եւ դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից եւ վշտից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է», - ասված է հայտարարության մեջ: