
«Ալիևը, րոպեներ առաջ դիմելով ադրբեջանցի ժողովրդին, երևակայությանը տուրք տալով, ասում է, որ հասել է Հադրութ և մի քանի նոր գյուղ է թվարկել։ Հետո որոշեց, որ կանգնեցնում է իր բանակին, խոստացավ, որ հետ կբերի հողերը, հավելեց, որ մեզ կրկին հնարավորություն է տալիս կամավոր դուրս գալ տարածքներից, վերջում էլ նշեց, որ հաղթել են ու ոչ մեկի ճնշմանը չեն ենթարկվի. « Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Կասեմ ևս մեկ անգամ՝ փառք Հայոց բանակին, որ այս ծանր, դաժան, անմարդկային կռվում հերթական փայլուն հաղթանակն է տանում՝ ցույց տալով Ալիևին, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ վարձկանները, ո՛չ ահաբեկիչները, ո՛չ իսրայելական զենքերը չեն կարող հաղթել մեզ և մեր ապրելու մղումը։ Մենք ուժեղ ենք, պինդ ենք, միասին ենք ու հաղթած ենք»,-գրել է պատգամավորը:
Ալիևը, րոպեներ առաջ դիմելով ադրբեջանցի ժողովրդին, երևակայությանը տուրք տալով, ասում է, որ հասել է Հադրութ և մի քանի նոր...
Опубликовано Tatevik Hayrapetyan Տաթևիկ Հայրապետյան Пятница, 9 октября 2020 г.