Ակնհայտ է, որ մեր հանրությունում իրավապահ մարմինների նկատմամբ, այդ թվում՝ դատախազության, կա որոշակի վերաբերմունքի վերապահում, մենք պետք է գիտակցենք, թե որն է դրա պատճառը և ինչ է պետք, որ այդ վերապահումը վերանա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա կարևորեց հասկանալ սխալները, փորձել դրանք չկրկնել: «Ցանկացած  իշխանություն ներքին մղում ունի ուժեղ  և ազդեցիկ լինելու, դա իշխանությանը բնորոշ ցանկություն է և ուժեղ դառնալու համար, որպես կանոն, ունենում է երկու ճանապարհ. կամ  հասարակությանը փորձում է  ենթարկեցնել իրեն, կամ իշխանությունը լինում է ուժեղ ու ազդեցիկ, երբ նա լինում է օրինական, փոփոխելի, վստահելի և թափանցիկ աշխատում է»,- ասաց նա:

Նա նշեց, որ ցանկացած իշխանությունից հասարակությունը դժգոհ է: «Ճնշման ճանապարհը մենք անցանք մոտ 24 տարի, որը բերեց պայթյունի, դա ինքնախաբեություն է»,- ասաց նա և նշեց, որ հասարակության պահանջները նորմալ պետք է ընդունվեն, ոչ թե զայրացնեն:

«Այսօր ընդդիմությունը ազատ է, ինքն է որոշում ինչպես գործի, դա իրենց ընտրությունն է: Եթե անցյալում ցինիզմը, դիլետանտիզմը, շառլատանությունը բերել են քաղաքական ուժերի դեգրադացիայի, դա չի նշանակում, որ հասարակությունը դեգրադացվել է, և եթե նրանք այդ դեգրադացված վիճակից չեն կարողանում դուրս գալ, դա չի նշանակում, որ հասարակությունը դեգրադացվում է»,- ասաց նա:

 

450