
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնում են, որ գիշերը Ուկրաինան փորձել է հարվածել Կրեմլին երկու անօդաչու թռչող սարքերով, սակայն ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերն անջատվել են։
«Ահաբեկչության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նախագահը չի տուժել։ Նրա աշխատանքի ժամանակացույցը չի փոխվել, այն շարունակվում է սովորական ռեժիմով։ Մենք այդ գործողությունները համարում ենք ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ, որն իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթի նախօրեին, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն։ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլի վրա հարվածի փորձին, որտեղ և երբ հարմար գտնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։