
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում ( ԻԻՀ) ։ Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։ Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի պաշտոնական կայքը։
Համահայկական խաղերի պատվիրակությունը նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում, հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։ Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։
Ակումբի մեծ թենիսի կորտերում ևս պարապմունքի ժամ է եղել։ Ողջունելով համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակութանը` այստեղ ևս նշել են, որ պատրաստվում են մասնակցել համահայկական խաղերին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության հաջորդ այցը եղել է Իրանի Օլիմպիական կոմիտե։ Զաքարյանին դիմավորել է ԻՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադեն։
«Տեղյակ եմ, որ օլիմպիական կոմիտեն միշտ աջակցել է իրանահայ մարզիկներին խաղերին մասնակցության հարցում և Իրանի պատվիրակությունը միշտ ամենամեծերից է եղել»,- նշել է ՀԽՀԿ նախագահը, հույս հայտնելով, որ այս տարի ևս Իրանից մեծ թվով մարզիկներ կմասնակցեն համահայկական խաղերին` օլիմպիական կոմիտեի աջակցությամբ։
Դոկտ. Մահին Ֆարհադիզադեին ողջունել է խաղերի անցկացման գաղափարը, նկատելով, որ որևէ այլ երկրներում նման խաղերի չի հանդիպել և վստահեցրել է, որ Իրանի օլիմպիական կոմիտեն այս խաղերում ևս սատար կկանգնի հայ մարզիկներին միանալու համահայկական մեծ նախաձեռնությանը։ «Շատ ուրախ եմ հանդիպել մի մարդու, ով մի լեռ փորձություն է սպորտի բնագավառում։ Տեղեկացված եմ սպորտի բնագավառում ունեցած Ձեր մեծ ավանդի ու կենսափորձի մասին։ Ես ինքնս առաջին հերթին որպես մարզիկ, կջանամ անել հնարավորը, որ մեր երիտասարդները մասնակցեն համահայկական խաղերին։ Հայաստանն ու Իրանը բարեկամ երկրներ են ու այսպիսի նախաձեռնություններով էլ ավելի են սերտանալու մեր երկրների փոխհարաբերությունները», – նշել է Մահին Ֆարհադիզադեն։
Իշխան Զաքարյանը ԻՕԿ փոխնախագահին փոխացել է օլիմպիական կոմիտեի նախագահին ուղղված Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հրավերը և նշել, որ ուրախ կլինի կոմիտեի պատվիրակությանը դիմավորել Երևանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։