Ռոբերտ Քենեդի կրտսերը մեղադրել է ԿՀՎ-ին Ջոն Քենեդիի սպանության մեջ
Ռոբերտ Քենեդի կրտսերը մեղադրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) 1963 թվականի նոյեմբերի 22-ին իր հորեղբոր՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ ներգրավված լինելու մեջ։
«Կան ճնշող ապացույցներ, որ ԿՀՎ-ն ներգրավված է եղել նրա սպանության մեջ: Կարծում եմ, որ այս պահին դա ողջամիտ կասկածից վեր է: ԿՀՎ-ն ներգրավված է եղել սպանության և դրա կոծկման մեջ»,- ասել է Ռոբերտ Քենեդի կրտսերը կիրակի օրը Ջոն Կացիմատիդիսի՝ WABC 770 AM-ի ««Cats Roundtable» հաղորդմանը։
08 Մայիս, 2023 15:21
690