Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել մայիսի 9-ը Եվրոպայի օր հռչակելու մասին։

Առաջարկվում է մայիսի 8-ը հռչակել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի նկատմամբ հիշատակի և հաղթանակի օր։ Այս օրինագիծը Ուկրաինայի ղեկավարը ներկայացրել է Գերագույն ռադային։

«Հենց մայիսի 8-ին աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը նշում է նացիզմի դեմ տարած հաղթանակի մեծությունը։ Հենց 1945 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտավ Վերմախտի անվերապահ հանձնման ակտը։ Հենց մայիսի 8-ին աշխարհը հարգում է բոլոր նրանց հիշատակը, ում կյանքը խլել է պատերազմը»,- մեկնաբանել է Զելենսկին իր որոշումը։

450