
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 18-ին, ժամը 16։34-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ի մոտակայքում «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գեորգի Ա․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գեորգի Ա․-ն հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: