Կարևորել են Երևանի եւ այլ բնակավայրերի հատակագծերի մշակման անհրաժեշտությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:
Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026թթ ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:
Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
17 Մայիս, 2023 20:07
835
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Վարչապետի ելույթը բավականաչափ դրական էր, այն աշխարհի տարբեր գործընկերներին դեպի ՀՀ և տարածաշրջան հրավիրելուն էր միտված․ Պետրոսյան
25 Սեպտեմբեր, 2026 14:05
ՀՀ նախագահ Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
03 Հոկտեմբեր, 2026 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
02 Հոկտեմբեր, 2026 18:15
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին
01 Հոկտեմբեր, 2026 18:42