Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Հիրոսիմա՝  մասնակցելու G7 երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը բացվել է այսօր՝ մայիսի 19-ին։ Ըստ Bloomberg-ի՝ Զելենսկին ամերիկյան ռազմական ինքնաթիռով թռչում է Ճապոնիա՝ շրջանցելով Ռուսաստանը։

«Զելենսկին ամերիկյան ռազմական ինքնաթիռով կթռչի Ճապոնիա՝ Սաուդյան Արաբիայում Արաբական լիգայի գագաթնաժողովին մասնակցելու հետո», - ասել են աղբյուրները Bloomberg-ին։

Նշվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, ինչպես և Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հրաժարվել են մեկնաբանություններից։

Ճապոնացի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ Զելենսկին օնլայն կմիանա G7-ի առաջնորդներին, չնայած՝ նրանք մայիսի 21-ին ավելացրել են Ուկրաինայի հարցով լրացուցիչ նիստ՝ Ուկրաինայի նախագահի ժամանակացույցին համապատասխանելու համար:

Ինչպես հաղորդվում է, գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Թայվանը, փոխգործակցությունը գլոբալ հարավի երկրների հետ, միջուկային զինաթափումը, տնտեսական և պարենային անվտանգության խնդիրները։

505