Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին եվրոպական շրջագայության ժամանակ եվրոպական կառավարություններին ասել է, որ նրանք պետք է Ուկրաինայում հրադադարի կոչ անեն, երբ Ռուսաստանը պահպանի իր մեջ ներառած նոր տարածքները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։

Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պեկինի խաղաղության ծրագրի իրականացման համար նշանակված դիվանագետը հստակ ուղերձ է փոխանցել. Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները պետք է հայտարարեն իրենց ինքնավարության մասին և անհապաղ զինադադարի կոչ անեն՝ Ռուսաստանի տրամադրության տակ թողնելով Ուկրաինայի փոքր տարածքները, որոնք նա այժմ գրավում է։

WSJ-ի աղբյուրները նշում են, որ նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին «որքան հնարավոր է շուտ վերջ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը՝ նախքան դրա հետագա տարածումը»:

Բացի այդ, Լի Հուին խորհուրդ է տվել եվրոպական պետություններին «Չինաստանը դիտարկել որպես Վաշինգտոնի տնտեսական այլընտրանք»։

Այնուամենայնիվ, եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները պատասխանել են Չինաստանի հատուկ ներկայացուցչին, որ իրենք իրավիճակի կարգավորման հեռանկարներ չեն տեսնում առանց ռուսական զորքերի դուրսբերման։

«Մենք բացատրել ենք, որ հակամարտության սառեցումը չի բխում միջազգային հանրության շահերից, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը», - թերթին ասել է Լի Հուի հետ զրուցած դիվանագետը:

 

602