Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել
Կիևը հայտնվել է կրակի տակ: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։ Ականատեսները հայտնում են, որ ընդհանուր առմամբ լսվել են մեկ տասնյակից ավելի պայթյուններ, աշխատել է նաև հակաօդային պաշտպանության համակարգը և հնչել են օդային հարվածի ազդանշաններ։
Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:
Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել են նաև խանութներ և քաղաքացիական այլ օբյեկտներ:
30 Մայիս, 2023 17:07
724
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
03 Նոյեմբեր, 2026 17:28
Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ին
03 Նոյեմբեր, 2026 13:47
Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի․ բոլորը հոգնել են․ Լուկաշենկո
03 Նոյեմբեր, 2026 13:36