Քիշնևում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Ինչպես Քիշնևից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, որը տևել էր 10 րոպե:
Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել էր մոտ 1 ժամ ուշացումով:
Հանդիպումը սկսվել էր եռակողմ, մի քանի րոպեից միացել էին Էմանուել Մակրոնը ու Օլաֆ Շոլցը:
02 Հունիս, 2023 00:16
908
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան
11 Ապրիլ, 2025 11:25
Ինչ են քննարկել Կազանում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. մանրամասներ
24 Հոկտեմբեր, 2024 21:14
ԵՄ-ն աշխատում է Հայաստան-Ադրբեջան հաջորդ հանդիպումը Բրյուսելում կազմակերպելու համար
14 Դեկտեմբեր, 2023 14:51