Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը, այդ թվում Չավուշօղլուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կաբինետում փոխել է բոլոր նախարարներին, այդ թվում՝ Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, Ֆինանսների և ներքին գործերի նախարարության ղեկավարներին։ Այսպիսով՝
◾️ Ջևդեթ Յըլմազը նշանակվել է Թուրքիայի փոխնախագահ,
◾️ Հետախուզության պետ Հաքան Ֆիդանը նշանակվել է ԱԳՆ ղեկավար,
◾️ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն ստանձնել է Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը,
◾️ Նախկին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը երկրորդ անգամ դարձել է Թուրքիայի ֆինանսների նախարարության ղեկավար,
◾️ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը նոր կաբինետում ստանձնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան։
04 Հունիս, 2023 03:33
1400
Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրերն արագացրել են հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան
02 Սեպտեմբեր, 2025 15:49
Էրդողանը և Փեզեշքիանը հանդիպել են և քննարկել միջուկային ծրագիրը
01 Սեպտեմբեր, 2025 17:43
Պուտինը և էրդողանը անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
01 Սեպտեմբեր, 2025 13:56