Նեպալցի լեռնագնացն Էվերեստ բարձրանալու ռեկորդ է սահմանել
Նեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր գերազանցել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը՝ 27-րդ անգամ նվաճելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր): Այս մասին հաղորդում է նեպալական The Himalayan Times թերթին:
53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին):
Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 26 անգամ բարձրացել է լեռը։
Նա նաև ռեկորդակիր է 8 000 մետրից ավելի բարձրությամբ լեռնագագաթներ բարձրանալու քանակով: Ըստ պարբերականի տվյալների՝ 1994-2023 թվականներին լեռնագնացն ութ անգամ բարձրացել է Չո Օյու լեռը (8 201 մ), երեք անգամ՝ Մանասլու (8 163 մ), մեկական անգամ՝ Չոգորի (K2, 8 614 մ) և Լհոցզե (8 516 մ) լեռները:
04 Հունիս, 2023 21:34
1110
Նեպալում առնվազն 40 տուն և 2 կամուրջ է ավերվել սողանքի պատճառով
11 Հոկտեմբեր, 2026 16:32
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ
26 Սեպտեմբեր, 2026 15:08
Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած համարվող տասը մարդ է հայտնաբերվել
12 Սեպտեմբեր, 2026 14:08
Պակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը
01 Օգոստոս, 2026 19:30
Հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Խոսե Մանուել Ալբարես
11 Մարտ, 2025 21:28
Կյանքից հեռացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնացը
03 Փետրվար, 2024 17:44