Պերուի ղեկավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը հանրապետության հարավային մասում՝ հակակառավարական բողոքների պատճառով: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Եվս 60 օրով արտակարգ միջոցներ են սահմանվում Պունոյի դեպարտամենտում՝ Բոլիվիայի հետ սահմանին: Արտակարգ դրության ռեժիմը գործում է հունվարից։

2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին պաշտոնանկ անելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի արձակում և նոր ընտրությունների անցկացում։

Ցույցերն ուղեկցվում են տարածաշրջաններում ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների վրա հարձակումներով և բախումներով։ Բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տուժել՝ ավելի քան 1600-ը:

514