
Վրաստանի իշխանությունները պահանջ չեն ստացել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ։ Այս մասին «Украинская правда» հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Այնպես չէ, որ վրացի ժողովուրդը կարծում է, թե Սաակաշվիլին մեղավոր չէ: Նրանք կարող են չհամաձայնել այն բանին, որ Սաակաշվիլիի հետ, հնարավոր է, այնպես չեն վարվում, ինչպես պետք է վարվեն նախագահի հետ: Նրանք շատ մարդասեր են. վրացիները շատ հանդուրժող են: Բայց բնակչության զգացողությունն այնպիսին է, որ Սաակաշվիլին պետք է վճարի իր ռեժիմի օրոք կատարված որոշ հանցագործությունների համար. գուցե՝ ոչ անձամբ նրա կողմից, այլ նրա ղեկավարությամբ: Ընդհանուր առմամբ, նման զգացողություն է։ Բայց միևնույն ժամանակ առկա է այն զգացողությունը, որ նրան պետք է արժանապատվորեն վերաբերվել, և հարկավոր է լուծում գտնել։ Նշեմ, որ արտահանձնման պահանջ չի եղել: Այդ ամենը կառավարության պատասխանատվությունն է», - ասել է Զուրաբիշվիլին։