

44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի ընտանիքում կյանքն այժմ իմաստավորել ու շարունակում է փոքրիկ Գարիկը:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Միակ ելքը սա էր: Մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս: Իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, մանուկ լինեմ։ Պահ կա՝ մոռանում եմ իմ կարգավիճակը։ Էն օր փողոցում պարում է, հետը պարում եմ, հետո ասեցի՝ մեկը տեսնի, կասի Գոհարը գժվել է»,- ընտանիքը կրկին համալրելու և երեխա ունենալու որոշման մասին է պատմել 60-ամյա տիկին Գոհարը։
Երեխան լույս աշխարհ է եկել սուրոգատ մոր օգնությամբ:
Գարիկի հայրը՝ Գևորգ Դավթյանը տեսանյութում պատմում է՝ մինչ երեխայի ծնունդը տանը սուգ էր, տիկին Գոհարն ամեն ինչից անմիջապես հուզվել, լացել է: Հիմա ամեն բան այլ է:«Հիմա ժամանակ չունի տնքալու, իր հիվանդությունները մեռացել է»,-կատակում է ամուսինը։
Մանրամասները՝ տեսանյութում: