Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՚Սալիվանը տեսանելի ապագայում կայցելի Վրաստան, հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ չհստակեցնելով այցի ամսաթիվը։
«Դեյվիդ Օ՚Սալիվանն այժմ այցելում է մի շարք երրորդ երկրներ՝ քննարկելու ԵՄ-ի աշխատանքը պատժամիջոցների իրականացման և շրջանցման միջոցառումների վերաբերյալ: Վրաստանն այն երկրներից է, որտեեղ նա նախատեսում է այցելել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է Եվրահանձնաժողովը՝ ի պատասխան Netgazeti-ի խնդրանքի:
Ըստ POLITICO-ի՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն արդեն այցելել է Թուրքիա, Ուզբեկստան և Ղազախստան՝ քննարկելու պատժամիջոցների պահպանման հարցը:
Մայիսին Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը և այն ներկայացրել ԵՄ երկրների քննարկմանը։ Բրյուսելն ասել է, որ «գոյություն ունեցող սահմանափակումները ճշգրտվում են»։ Այս փաթեթով Եվրահանձնաժողովը, մասնավորապես, փորձում է լուծել երրորդ երկրների միջոցով Ռուսաստան մուտք գործող պատժամիջոցային ապրանքների, ինչպես նաև երրորդ երկրներում Ռուսաստանից եկողների հարցը։