Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ուղարկվել Սամվել Մայրապետյանին ու ընտանիքի անդամներին
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել գործարար, այս պահին հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին, նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին, որդուն՝ Միքայել Մայրապետյանին, ինչպես նաև նույն՝ թիվ 22-82-20 ուսումնասիրությամբ ևս մի քանի շահագրգիռ անձի՝ Սվետլանա Հակոբյանին և Լևոն Սուլթանյանին։
Նրանք դատախազություն են հրավիրվել հուլիսի 4-ին։ Սամվել Մայրապետյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ նրան պատկանող գույքը ենթակա է բռնագանձման, իսկ մյուս անձանց գույքի վերաբերյալ կազմվել է ամփոփագիր։
26 Հունիս, 2023 18:25
1235
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31 Օգոստոս, 2026 19:23
Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում
29 Օգոստոս, 2026 12:39
Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարում
26 Օգոստոս, 2026 23:43