Maybach-ը, Lamborghini-ն և Rolls-Royce-ը դարձել են 2023-ի ամենաթանկ մեքենաները Ռուսաստանում։

Նման տվյալներ է պարունակում Avto.Ru-ի հետազոտությունը։ Պրեմիում և շքեղ սեգմենտներում ավտոմեքենայի գինը միջինում տատանվում է 15-36 միլիոն ռուբլու սահմաններում, իսկ որոշ մոդելներ անցյալ տարվա համեմատ էժանացել են։

«Նոր Mercedes-Benz Maybach S-Klasse-ն էժանացել է 2 միլիոն ռուբլով, Mercedes-Benz G-Klasse AMG-ն թանկացել է 1 մլն ռուբլով, Land Rover Range Rover-ը էժանացել է 1 մլն ռուբլով»,- ասել է Avto.ru-ի վերլուծաբան Ալեքսեյ Մուխանովը։

Օգտագործված թանկարժեք մեքենաների սեգմենտում առաջատարը 25 մլն ռուբլի արժողությամբ Lamborghini Urus-ն է (2017-2022), երկրորդը՝ Mercedes-Benz Maybach S-Klasse (2021) 24 մլն ռուբլով, իսկ երրորդ տեղում է Land Rover Range Rover-ը (2021)՝ 22 միլիոն ռուբլով:

994