
Հուլիսի կեսերին Վիլնյուսում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որից հետո Լեհաստանն ու Լիտվան կարող են իրենց զորքերը ուղարկել Արեւմտյան Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտարարել են միանգամից մի քանի համաշխարհային հրատարակություններ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է Pravda.Ru-ն։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միխայլենկոն կարծում է, որ Լեհաստանը վաղուց նայում է արևմտյան շրջաններին և փորձում է իր վերահսկողության տակ վերադարձնել այսպես կոչված՝ արևելյան կրեշները։ Նա նշել է, որ հիմնական հարցն այն է, թե որքան խորն է Ռուսաստանը ապահովելու իր անվտանգությունը Ուկրաինայի հետ կապված։
«Սա ինչ-որ չափով արձագանք կլինի այն բանին, թե ինչպես կվարվեն ՆԱՏՕ-ի երկրները, մասնավորապես Լեհաստանը և Լիտվան»,- պարզաբանել է պրոֆեսորը:
Եթե ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի տարածքում հարվածի լեհական բանակին, ապա կարող է ուժի մեջ մտնել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը, որը նախատեսում է զինված օգնություն դաշինքի պետությանը հակառակորդի կողմից ագրեսիայի դեպքում։ Սակայն դա ինքնաբերաբար չի արվի, քանի որ ռազմական, ռազմավարական և քաղաքական հետևանքները պետք է ուսումնասիրվեն, ընդգծել է Միխայլենկոն։
«Դա շատ լուրջ երկընտրանք կլինի ՆԱՏՕ-ի համար, քանի որ Լեհաստանն ու Լիտվան սադրում են Ռուսաստանին։ Միջազգային անվտանգության տեսության մեջ կա այնպիսի մոտեցում, որ երբեմն նման գործընկերը, որը սադրում է, արժանի չէ մնալ իր հետ դաշինքում»,- եզրափակել է մասնագետը։