Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում։ «Կգա ժամանակը, երբ Վրաստանի ժողովուրդը և իշխանությունը միասին կգնահատեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ արտաքսել Վրաստանի դեսպանին Կիևից»-նշել է նա: Ավելի վաղ Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի դեսպանին հետ ուղարկել Թբիլիսի՝ Սաակաշվիլու հարցով խորհրդակցությունների համար: 

Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի որոշումը համարել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։

472