ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին՝ 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2023-ի ավարտը: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
15 Հուլիս, 2023 21:35
568
2024-ում ՀԱԷԿ-ում իրականացվել է 23 ստուգայց, տրվել 265 կարգադրագիր. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
17 Հունվար, 2025 14:15
ՀԱԷԿ-ը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ
31 Օգոստոս, 2024 21:29
ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ
01 Հուլիս, 2024 14:25