«Նյուքասլը» ձեռք բերեց «Լեսթեր Սիթիի» առաջատարներից մեկին

«Նյուքասլ Յունայթեդը» ձեռք բերեց «Լեսթեր Սիթիի» առաջատարներից Հարվի Բարնսին։ 25-ամյա անգլիացի կիսապաշտպանը «Նյուքասլի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լեսթեր Սիթին» տրանսֆերից կստանա 38 միլիոն եվրո։
Անգլիայի անցած առաջնությունում Հարվի Բարնսը մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Նյուքասլը» գրավել էր չորրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ «Լեսթեր Սիթին» գրավել էր 18-րդ տեղը եւ դուրս մնացել Պրեմիեր լիգայից։
24 Հուլիս, 2023 00:16
795