Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

«Մենք երախտապարտ ենք Էրիկին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում աշխատելու ընթացքում: Մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում»,- ասվում է «կարմիր սատանաների» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Տեն Հեգը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ապրիլին։ Նրա գլխավորությամբ թիմը 2023 թվականին հաղթել է Լիգայի գավաթը, իսկ 2024 թվականին՝ Անգլիայի գավաթը։

Անցած ամառ հոլանդացին երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2026 թվականը։ Բայց ակումբը չափազանց վատ սկսեց նոր մրցաշրջանը. «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է:

627