Տրակտորը գլորվել է ձորը․ կա զոհ

Հուլիսի 23-ին, ժամը 18։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Belarus 80» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ)․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները Լ․ Ն․-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
24 Հուլիս, 2023 01:35
734
Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար
08 Փետրվար, 2025 18:53
Տրակտորի կցորդիչից ընկած 6-ամյա երեխան ծանր վիճակում տեղափոխվել է Երևան
07 Ապրիլ, 2023 14:59
Իրանում մահապատժի է ենթարկվելու «Տրակտոր Ադրբեջան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը. ԶԼՄ-ներ
16 Դեկտեմբեր, 2022 01:30