Հակամարտությունների ուսումնասիրությամբ վաղուց եմ զբաղվում։ Հիմանակն ուսումնասիրության առարկան Մերձավոր Արևելնք է, ինչպես նաև մեր տարածաշրջանը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Այսօր Արցախի Հանրապետության դեմ կռվող ադրբեջանաթուրքաահաբեկչական ռազմական խմբավորումների վարքագիծը չի տարբերվում երկար տարիներ Սիրիայում և Իրաքում քրդաբնակ շրջաններում իրականացվող մարտավարությունից»,- տեղեկանում ենք  փորձագետի գրառումից:


Նրա խոսքով՝ սկզբից զորք են բերում, այդ զորք բերելու գործընթացը ակտիվորեն տարածում են հիմանականում սոցցանցերով, այդպիսով ազդելով թիրախի հոգեբանության վրա։  Հետո գործի են դնում ահաբեկիչներին, ովքեր պարտավոր են ամեն գնով մարդ գլխատել և դա նկարահանել, որպեսզի կրկին այն սոցցանցերում տեղադրեն։ Այս դեպքում կապ չունի, թե արդեն զոհված մարդու են գլխատում, թե գերի ընկածի, կարևորը դաժանությունը ցուցադրեն։
Այս երկու գործոնների չաշխատելու դեպքում անցում են կատարում խմբակային հարձակումների բնակավայրերի վրա, որպես կանոն այս դեպքում ամեն գնով փորձում են ծայրամասային որևէ տուն հրկիզեն ՝ կրկին տեսանկարահանելով և համացանցում տեղադրելուվ։


«Այս ամենը, ինչ ասեցի, ակտիվ կիրառվել է հատկապես Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Այն բնակավայրերում, որտեղ եղել է կանոնավոր բանակ և կանոնավոր կամավորական ջոկատներ, որպես կանոն այդ խմբավորումները շրջանցել են առաջին իսկ դիմադրությունից հետո։
Արցախում այսօր ևս կիրառվում է այս մեթոդը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Վստահ եմ, որ այս պատերազմում ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ և մեր երկրին բերելու ենք երկարատև հաղթական խաղաղություն»,-տեղեկանում ենք գրառումից:

 

1078