Ռումինիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր տեղի կունենան եզրափակիչները: Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի 9 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 9 բռնցքամարտիկները՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) հաղթանակներ էին տարել և այսօր կպայքարեն ոսկե մեդալների համար:

1243