Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է․ օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 30-ին, ժամը 14։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Հայտնում են ՆԳն փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճանապարհին նկատել են Ի․ Բ․-ին (ծնված 2017 թ․)՝ ձեռքի վնասվածքով, ցուցաբերել առաջին օգնություն և շարունակել ընթացքը։ Փրկարարները Ս․ Մ․-ին (ծնված 1966 թ․) պատգարակով մոտ 200 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
30 Հուլիս, 2023 23:22
1070
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
10 Մայիս, 2025 16:41
Փրկարարները Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից երկու քաղաքացու են իջեցրել
09 Հոկտեմբեր, 2023 00:37
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը
29 Օգոստոս, 2023 18:51