Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.
Զարմանալի հասարակություն ենք, հո զոռով չէ։
Պետությանը 900 միլիոն դրամից ավել վնաս պատճառելու քրեական գործով հայր և որդի Սմբատյաններն են (դեսպան ու դիրիժոր) կալանավորվել։
Ու փոխանակ մարդիկ հանրային ամոթանք տան վերջիններիս մեր գումարներից թալանելու ու պետության հիմքերը թուլացնելու համար (իհարկե հարգելով վերջիններիս անմեղության կանխավարկածը), բռնել իշխանությանն են մեղադրում, թե չեք ամաչո՞ւմ` հայտնի ու վաստակավոր անձանց ենք կալանավորում ու քրեական գործ հարուցում։
Էնքան են մեզ ասել, որ ինչ-որ «վաստակ» ունեցող անձինք կարող են մեզ թալանել, մեր իրավունքները ոտնահարել, դիմացինի արժանապատվությանը վիրավորել, որ այն ակամայից մտել ու դաջվել է մեր արժեհամակարգի մեջ, ըստ որի կան արտոնյալներ ու դա նորմալ է։
Չէ, բայց, դուք պատկերացրեք զավեշտի աստիճանը...