Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 25-30-ը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
25 Օգոստոս, 2025 14:18
126