«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը կարևորել է կուսակցության ակտիվի ջանքերի համախմբումը։

Նրա խոսքով՝ ֆինանսական բաղադրիչը կարևոր է ընտրություններ կազմակերպելու համար, սակայն կարևոր է նաև, որ թիմն իր ջանքերն օգտագործի. «Ամենակարևորը նա է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվը բոլոր ջանքերը, կարողություններն ու ներուժն օգտագործի շտաբին սատար լինելու համար, որպեսզի թիմային անցկացնենք քարոզարշավը և ապահովենք հաղթական արդյունք»,- ասել է նա ՔՊ դրամահավաք-երեկոյի ելույթում։

597